Հաջորդ խաղ

ԱՈՒԳՍԲՈՒՐԳ
29.08.2014 (22:35)
Բունդեսլիգա տուր-2

VS


ԲՈՐՈՒՍԻԱ Դ
Նախորդ խաղ

ԲԱՅԵՐ 04 Լ
23.08.2014
Բունդեսլիգա տուր-1

0 - 2


Հայդենհայմի
Բունդեսլիգա
1 Բորուսսիա 0
2 Աուգսբուրգ 0
3 Բայեր Լ. 0
4 Բավարիա 0
5 Բորուսիա Մ. 0
Ռմբարկուներ
Ռոյս 0
Մխիթարյան 0
Օբամեյանգ 0
Շահին 0
Բլաշիկովսկի 0
Գյունդոգան 0
Փոխանցումներ
Ռոյս 0
Մխիթարյան 0
Բլաշիկովսկի 0
Շհին 0
Հումմելս 0
Գրոբզկրոյս 0

 
 
Յուրգեն Նորբերտ Կլոպը ծնվել է 1967 թվականի հունիսի 16-ին Շտուտգարտում:Նախկին գերմանացի ֆուտբոլիստ եվ այժմյան ֆուտբոլային մարզիչ: Ճանաչում է ստացել «Մայնց» ֆուտբոլային ակումբում աշխատելու տարիներին, որտեղ խաղացել է 1990-2001 թվականներին,եվ դրանից հետո մարզել է ակումբը 2001-2008 թվականներին:Ներկա պահին մարզում է գերմանական Դորտմունդի Բորուսիան,որտեղ դարձել է Գերմանիայի չեմպիոն 2010-2011 եվ 2011-2012 մրցաշրջաններում ,Գերմանիայի գավաթակիր 2011-2012 մրցաշրջանում : 
Ապագա խաղացողը ավարտել է ուսումը Ֆրանկֆուրտի համալսարանում,որտեղ ստացել է մարզական գիտնականի մասնագիտություն:Գրել է դիպլոմային աշխատանք:Կլոպը որը այդ պահին ունեցել է միայն մենեջերրի պաշտոն ,դրանից հետո ստանում է ֆուտբոլային մարզչի արտոնագիր Քյոլնի սպորտային ինստիտուտում:
 
Խաղացողի կարիերան
 
Նախքան Կլոպը կտեղափոխվեր իր առաջին եվ միակ պրոֆեսիոնալ ակումբ՝ «Մայնց» , նա խաղացել է երիտասարդական Գլատեն (1972—1983), Էրգենզիգեն (1983—1986), Պֆորզեյմ (1987), Ֆրանկֆուրտի Այնտրախտ (1987—1988), Վիկտորիա Սինդլիգեն (1988—1989), Ռոտ-ՈՒեյս Ֆրանկֆուրտ (1989—1990) ակումբներում:
«Մայնց» ֆուտբոլային ակումբում Կլոպը խաղացել է 1990-2001 թվականներին, անցկացրել է 325 խաղ երկրորդ Բունդեսլիգայում,որը համարվում է ռեկորդ այդ լիգայի համար:Կլոպը 52 գոլ է խփել երկրորդ Բունդեսլիգայում զիջելով միայն Սվեն Դեմանդին (55): Բացի այդ, նա Բենիամին Աուերի հետ «Մայնցի» միակ խաղացողներն են, որոնք 1 խաղում խփել են 4 գնդակ երկրորդ Բունդեսլիգայում:
 
Մարզչի կարիերա
 
Մարզչի կարիերան սկսվում է 2001 թվականի փետրվարի 28-ից:Կլոպը սկսում է մարզել «Մայնց» պրոֆեսիոնալ ակումբը: Ակումբում աշխատանքը տեվեց մինչեվ 2008 թվականի հունիսի 30-ը:Կլոպը նշանակված էր ժամանակավոչ մարզիչ, բայց ակումբում գերազանց աշխատանքը ստիպեց, որպեսզի պայմանագիրը երկարաձգվի:Հաջորդ տարի գլխավոր մարզիչ Կլոպը բարձրացրեց իր թիմին մրցաշարային աղյուսակում: 2002 եվ 2003 թվականներին Կլոպպի ակումբը զբաղեցնում է մրցաշարային աղյուսակում 4-րդ տեղը:3-րդ փորձից 2004 թվականի մայիսի 23-ին, ակումբը զբաղեցնում է 3-րդ տեղը, իսկ հաջորդ մրցաշրջանում թիմը զբաղեցնում է 11-րդ տեղը:
 
2005-2006 մրցաշրջանում սկզբում Յուրգեն Կլոպը գրանցում է ակումբի պատմության մեջ ամենամեծ հաջողությունը, երբ իր թիմը ներգրավեց ՈՒԵՖԱԻ գավաթի որակաորման փուլում: Այդ խաղարկությունում առաջին փուլում Կլոպի թիմը հաղթեց Աշտարակի Միկային, երկրորդ փուլում Իռլանդիայի Կեֆլավիկին, իսկ երրորդ փուլում արդեն ակումբը պարտվում է «Սեվիլյային»: Կլոպի «Մայնցը» նորից դուրս է թռչում երկրորդ Բունդեսլիգա:
 
2008 թվականի ապրիլին Յուրգեն Կլոպը տեղեկացրեց, որ չի երկարաձգում պայմանագիրը:Յուրգեն Կլոպը ավարտեց իր մարզչական կարիերան ավարտեց «Մայնցում» 2008 թվականի հունիսի 30-ին:
 
2008 թվականի հուլիսի 1-ին Կլոպը սկսեց մարզել առաջին Բունդեսլիգայի թիմ Դորտմունդի Բորուսիան եվ իր առաջին մրցաշրջանում Բորուսիան զբաղեցրեց 6-րդ տեղը եվ վերջին տուրում բաց թողեց շանսը մտնելու ՈՒԵՖԱԻ գավաթի խաղարկության մեջ:2010-2011 եվ 2011-2012 մրցաշրջանները հաղթական էին Կլոպի համար:«Բորուսիան» դարձավ չեմպիոն,ցուցադրում էր գեղեցիկ ֆուտբոլ:
 
Մասնագետ Ֆուտբոլային հաղորդումների
 
2005-2008 թվականներին Կլոպը աշխատել է Գերմանիայի երկրորդ հեռուսատեսությունում ֆուտբոլային հաղորդումների փորձագետ Յոհանես Բ. Կերմերի, ՈՒրսոմ Մայերի եվ Ֆրանս Բեկենբաուերի հետ միասին:Այդ թվում նա վերլուծել է 2006թվականի աշխարհի առաջնության եվ 2008 թվականի Եվրոպայի առաջնության խաղեր:
Նա շատ է աշխատել էլեկտրոնային սեղան «մարտավարություն»-ում: Միաժամանակ նա վերլուծել է ֆուտբոլային տեսարաններ:, ցույց էր տալիս մարտավարական սղալները,իսկ դրան էին հաջորդում խաղի վտանգավոր պահերը, գոլերը: Այս մեթոդիկան նորություն էր գերմանական հեռուստատեսությունում:Կլոպը Կերմերի եվ Մայերի հետ միասին ստացավ մրցանակ 2006 թվականի օգոստոսի 20-ին, որպես գերմանական հեռուստատեսության լավագույն հաղորդում:
2010թվականի աշխարհի առաջնության ժամանակ նա նորից վերլուծում էր ֆուտբոլային խաղեր:
 
Անձնական կյանք
 
Յուրգեն Կլոպը ամուսնացած է երկու անգամ, ունի որդի:Նախկին ամուսնությունից նրա կինը ունի որդի:Ամռանը 2009 թվականին Կլոպը փողում է իր բնակության վայր ՈՒննա քաղաքը Հերդեկեն քաղաքով, որտեղ ապրում է «Բորուսիայի» խաղացողների զգալի մասը:

Ֆեյսբուք

Մինի չատ

ОК

Նկարներ

 

«Բորուսսիայի» Facebook-ի պաշտոնական էջից նկարներ

Ստատիստիկա

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0
Никого нету

Տեսանյութ

"

Բունդես լիգա

Խաղի հերոս

ArmTimes.Ru

Հարցում

Ով կդառնա այս տարվա Բունդեսլիգայի լավագույն ռմբարկուն
Պատասխանների ընդհանուր քանակը: 5

Գլխավոր գործընկեր

Օրվա նկար

Պտմություն