Կլոպը կարծում է, որ Ռոյսը չի հեռանա «Բորուսսիայից»
Չորեքշաբթի, 04.02.2026, 11:45 | Категория: | Просмотров: 205 | Автор: Mkhitaryan10
|
|
Դորտմունդի «Բորուսսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը «ZDF» հեռուստաընկերության եթերում մեկնաբանել է կիսապաշտպան Մարկո Ռոյսի` այլ ակումբ տեղափոխվելու հավանականության մասին: Մարկո Ռոյսի` դորտմունդյան ակումբի ղեկավարության հետ պայմանագիրը վավերական է մինչև 2017 թվականը, սակայն 2015 թվականի ամռանից սկսած Ռոյսն այլ ակումբների հետ բանակցելու հնարավորություն է ունենալու:
«Մեր խաղացողներից յուրաքանչյուրի մասին, ով մի փոքր աչքի է ընկնում, բավականաչափ նյութեր կան գրված: Նրանց արդեն ուղարկել են տարբեր ակումբներ, բայց նրանցից շատերը ոչ մի տեղ չեն հեռացել: Շատ լավ զգացողություն ունեմ, որ այդպես կլինի նաև Մարկո Ռոյսի դեպքում: Նա դեռ երկար ժամանակ կխաղա «Բորուսսիայում»»,-ասել է Կլոպը:
Հիշեցնենք, որ Մարկո Ռոյսի ծառայություններով հետաքրքրված ակումբների թվում են «Մանչեսթեր Յունայթեդը», «Բավարիան», «Բարսելոնան»:
|
Еще статьи на эту тему:
Комментарии к материалу (0)
|
|
|
|
|